«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նաև նշեց՝ ճիշտ չէ այս պահին գնահատականներ տալը. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելիս, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլև կրակել: