Բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է Ադրբեջանի ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով։ Այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նշվածի համատեքստում ես վերահաստատում եմ բանակցային գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս, և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ոչ ֆորմալ շփումների ժամանակ, հուլիսի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Իլհամ Ալիևի հետ իրեն ծանոթացնել, և ինքը չի մերժել առաջարկը, սակայն որևէ ֆորմալ քննարկում տեղի չի ունեցել։

«Եթե մենք հրաժարվեինք որևէ կառուցողական առաջարկ քննարկել, ի սկզբանե կսկսեինք: Մենք պատրաստ ենք, ես պատրաստ եմ լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում, և ԱԳ նախարարը լիարժեք ներգրավված է բանակցային գործընթացում, ինչի մասին հրապարակային հայտարարվել է», - ասաց Փաշինյանը: