ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

ԱԺ պատգամավորներից նրա թեկնածության օգտին քվեարկել է 74 պատգամավոր, դեմ են եղել 10-ը։

Նախկինում ևս այս հանձնաժողովի նախագահը «Ծառուկյան» խմբակցությունից էր՝ Վարդան Բոստանջյանը։