Der Spiegel-ը հայտնում է, որ 1946-2014-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 3.7 հազար՝ հիմնականում անչափահաս մարդիկ կաթոլիկ հոգևոր սպասավորների կողմից սեռական բռնության են ենթարկվել:

«Զոհերի կեսից ավելին հանցագործության պահին առավելագույնը 13 տարեկան էր: Մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ դեպքում բռնաբարության տարբեր ձևեր են կիրառվել»,-ասվում է հաղորդագրությունում:

Գործով 1.6 հազար հոգևոր սպասավոր է անցնում: Նրանց 4 տոկոսը դեռ եկեղեցում է աշխատում: