Նախօրեին՝ գիշերը ժամը 02-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գրեթե 10 րոպե տևողությամբ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

Մեզ հետ զրույցում Բաղանիսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը հայտնեց, որ հակառակորդի գնդակոծությունից դպրոցի դահլիճի տանիքն է վնասվել. «Մեծ անցք է բացվել դահլիճի պատին: Գնդակներից մի քանի խոցեր են առաջացել պատերին: Աշակերտները դպրոցի մոտի ճանապարհից մի քանի փամփուշտ են հավաքել»,- ասաց Աղաջանյանը:Տնօրենը նշեց՝ և՛ այսօր, և՛ առհասարակ, եթե ցերեկային ժամերին խաղաղ է իրավիճակը, դասապրոցեսը նորմալ հունով ընթանում է. «Դասերի և դասամիջոցների ժամանակ անընդհատ հսկում ենք երեխաներին, դպրոցում ամեն բան հարմարեցված է դպրոցի ներսում՝ ճաշարան, զուգարան, որպեսզի երեխաները դուրս չգան դպրոցի տարածքից»,- նշեց տնօրենը: 

Սոնա Հարությունյան