Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Քոչար փողոցում' «Ինեկոբանկ»-ի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:54-ին, մարվել' 13:02-ին:

Այրվել է «Opel Combo» մակնիշի 557 VZ 55 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ' Գ. Մ.) շարժիչի հատվածը: