«Ժամանակ» թերթը գրում է.

Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է 6 հոգու միջեւ:

 

Ինչպես տեղեկացավ «Ժամանակ»-ը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը եւս ցանկություն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, որ իրեն սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու:

Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ Էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գեներալ Մանվելի շրջապատից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: