«»Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 18-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի քաղաքապետարանի Քաղաքացիական ակտերի գրանցման Նոր Նորքի տարածքային բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը և հայտնել, որ սեպտեմբերի 17-ի ժամը 18։00-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական տարածքում Գայի պողոտա 19 հասցեի, ժողովրդին հայտնի՝ Մասիվի զագսի 1-ին հարկի պատուհանը բացելով, ներս են մտել և այնտեղից գողացել քաղցրավենք, տարբեր տեսակի խմիչքներ, անգամ՝ տնօրենի ճնշման չափիչ սարքը։

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։