«Փաստ» թերթը գրում է.

Հնդկաստանում, Շրի Լանկայում եւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի դրամական միջոցները 2017թ. սկզբում կազմել են 15 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում նրա դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 19 000 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 4–ին, երբ դեռ միայն Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:

 

Նշենք, որ այս տարվա օգոստոսին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվեց Շրի Լանկայում Հայաստանի դեսպան: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվեց նաեւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 

Պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից տեղեկանում ենք, որ փոխառության չափը կազմել է 40 000 եւ 21 000 ԱՄՆ դոլար:

Արմեն Մարտիրոսյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 31 480 ԱՄՆ դոլար: Իսկ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը բաժնից տեղեկանում ենք նրա՝ 576 000 ՀՀ դրամ եկամուտի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: