Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանությունը նվերներ էր բերել կառավարության անդամներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան է բերել՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ.

«Ձեր սեղաններին դրված է ոստիկանության նվերը կառավարությանը և ոչ միայն կառավարությանը՝ հայ-ֆրանսերեն զրուցարան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես, ընդհանարպես, կարծում եմ, որ նոր Հայաստանում և առհասարակ՝ շատ ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան, և ֆրանկոֆոնիայի գագաթնաժղովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ ևս մեկ քայլ անենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը, դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նշեց. «Ինչպես հասկացա՝ զրուցարանը նաև ոստիկանության աշխատակիցների մոտ է լինելու»:

«Ծառայողներն, ովքեր անմիջապես շփվելու են գագաթնաժողովի հյուրերի հետ, ունենալու են զրուցարան»,-ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: