Գազալցակայաններում և ամենուր տեղադրած խաղային ապարատները պետք է դուրս բերվեն:Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Սա պետք է անել շատ արագ ու վճռական: Փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով գործունեությունը սահմանափակվի: Ռազմավարկան առումով, պետք է բացառել այն իրավիճակը, որ մեր երկրում տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշ կա: Ուզում ենք հասկանանք այդ ցուցանիշը, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել Աշխարհի առաջնություն ու մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով ու պարտվելով»,- նշեց վարչապետը:

 

Փաշինյանը նկատեց՝ այս խնդիրները պետք է քննարկել և անհապաղ լուծում տալ խնդրին: