Իրանց դուռն ա, ուզում են՝ խփում են։ Այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արծվաշենցիների բողոքի ցույցի ժամանակ բռնությամբ կառավարություն մուտք գործելու փորձին։

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լարված իրավիճակ էր կառավարության շենքի մոտ։ Մի խումբ արծվաշենցիներ հրմշտոցներով մուտք են գործել կառավարության շենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել հանդիպելու ցուցարարների հետ։