Թիվ 0038 հրամանից չի գաղտնազերծվել այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Արդյոք Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը կա 0038 հրամանում՝ հարցին ի պատասխան Դավիթ Տոնոյանն ասաց. «Ամեն դեպքում, Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է»,- ասաց նախարարը։