«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի հետ համատեղ, «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» աջակցությամբ անցկացնում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը սեպտեմբերի 20-ին մեկնարկեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում և կավարտվի սեպտեմբերի 25-ն։

Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտություններիխորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների օգնությամբ՝ հայ երիտասարդմասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։ Դասընթացին մասնակցելու հրավեր են ստացել 21 դիմորդներ, ովքեր հաղթել են մրցույթում և հնարավորություն են ստացել մասնակցել դասընթացներին։

Հատուկ դասընթացի կազմկոմիտեի հրավերքով ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի խորհրդական Ջոու Խունյուն։ Նա խոսեց Հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման մասին, կարևորեց Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդումը։

Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան կազմկոմիտեի ղեկավարները՝ Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը։

Հատուկ դասընթացի հիմնադիր Մհեր Սահակյանը նշեց․ «Ներկայիս, թե՛ համաշխարհային քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ մեծանում է Չինաստանի դերակատարումը, որպես մի հզոր ուժի, որը ապագայի ծագող գերտերություն է, այս համատեքստում կարևոր է, որ Հայաստանում նույնպես ուսումնասիրություններ կատարվեն Արևելքի հզորագույն պետության վերաբերյալ, ուստի

«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը նպատակ ունի գիտելիքներ տրամադրել հետազոտողներին, ուսանողներին, պետական ծառայողներին, որպեսզի նրանք այն ներդնեն Հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում»։

Համակազմակերպիչ Ռոբերտ Ղազարյանն իր խոսքում շնորհավորելով բոլորին միջոցառման բացման կապակցությամբ, նշեց որ Չինաստանի արդի պատմությունը ուսումնասիրելը, վերլուծելը ունի կարևոր քաղաքական, տնտեսական և գիտական նշանակություն Հայաստանի Հանրապետության գիտական, քաղաքական և վերլուծական շրջանակների համար: Այդ առումով հատուկ դասընթացները եղած բացը որոշ առումով կլրացնեն։