Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին և 26-ին երեկոյան ժամերին' հատկապես հյուսիսային, սեպտեմբերի 27-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն: Սեպտեմբերի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: