Այսօր, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, թիվ 9/24 ընտրատեղամաս այցելած մի կին համառորեն ուզում էր մասնակցել ընտրությանը: Սակայն նրան մոտեցած ոստիկանները պարզեցին, որ կինը ոչ միայն կապ չունի տվյալ ընտրատեղամասի հետ, այլ նաև չունի Երևանի գրանցում: 

Ընտրատեղամասում հայտնված կինը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չասաց ո՛չ իր անունը, և ո՛չ էլ բնակության վայրը. «Ես ռայոնից եմ եկել, ուզում եմ անպայման ընտրեմ, էդ ոնց պիտի անեմ, մի հատ դասավորեք էլի»: 

 

Ի վերջո ոստիկանները կարողացան կնոջը բացատրել, որ եթե չունի Երևանի գրանցում, ապա չի կարող մասնակցել ընտրություններին: Կնոջ այն հարցին, թե՝ բա ինչպե՞ս է ստացվում, որ մարզերից ևս կարողանում են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ոստիկանները բացատրեցին, որ, ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ, բնակվելով մարզերում, ունեն Երևանի գրանցում: