«Հրապարակ» թերթը գրում է.

Ֆինանսների նախարարության «ԿՌՈՒ»-ի՝ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց անցել է 1 ամիս (նա նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ), իսկ վերահսկողականի պետի պաշտոնը դեռ թափուր է։

Տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, այստեղ կնշանակվի ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ 60-ամյա Արա Ասլիկյանը, ով եղել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարության ֆինանսական տեսչության պետ, ապա 2009-ից ոստիկանության գլխավոր ֆինանսիստն էր։