Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը Նովոսիբիրսկ-Բաքու չվերթի ժամանակ սպառնացել է պայթեցնել օդանավը:

Այս մասին, ինչպես հաղորում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Սպառնալիքի պատճառն եղել է այն, որ օդանավի անձնակազմը հրաժարվել է տղամարդուն նստեցնել բիզնես-դասում:

Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» օդանավակայանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ուղևորներից մեկը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին:

Օդանավի ուղևորները տարհանվել են, օդանավը, ուղևորներն ու նրանց ուղեբեռը անցել են կրկնակի ստուգում: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, ինչից հետո օդանավը ուղևորվել է Բաքու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրություն տարածելու հատկանիշներով: