Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է դատական համակարգից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի փոխանցմամբ՝ կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նախարարը նշել է նաև, որ ներկայումս սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը:

Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներ են հանդիսացել դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը:

Այն մասին, թե դատավորներն ինչ ժամանակահատվածում են հեռացվել համակարգից, նախարարը մանրամասներ չի նշել: