Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտելով այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այցելեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան տաճար և ներկա գտնվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվող աղոթքին։ Վեհափառի և թեմակալ առաջնորդ հայր Դանիելի կողմից հնչեցին ողջույնի խոսքեր ուղղված պաշտոնական պատվիրակությանը և հավատավոր ժողովրդին։ ՀՀ վարչապետը իր հերթին պատասխան խոսքով դիմեց հոգևոր դասին և ներկա ժողովրդին։