ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 82 մլն 913 հազար դրամ՝ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար: ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմամբ: Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքի բոլոր 50 տնտեսությունները կունենան անխափան ջրամատակարարում: Լոռու մարզում հրատապության կարգով ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 83.0 մլն դրամի կատարված շինարարական աշխատանքները: Անհրաժեշտ է 4.0 մլն դրամի պետբյուջեից սուբվենցիա»,- ասաց Պապիկյանը: