Հրազդանի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին իր թիմից որևէ մեկը ո՛չ կմասնակցի և ո՛չ էլ կաջացկի որևէ թեկնածուի, քանի որ «իրավիճակներ են փոխվել»: 

Հարցին, թե չկա՞ն ընդունելի մարդիկ, որոնց կարելի է աջակցել, Դանիելյանը պատասխանեց. «Չէ՛, շատ կան ընդունելի մարդիկ, պարզապես նոր իրողություն է և ժամանակն է, որ երիտասարդները ղեկավարեն և լուծեն խնդիրները, ես 18 տարի ղեկավարել եմ և լուծել եմ խնդիրները, հիմա հերթը նրանցն է»: 

 

Արամ Դանիելյանը, միևնույն ժամանակ, չունի որևէ մտավախություն, որ ներկայիս իշխանության թեկնածուի հաջողության հասնելու պարագայում կնվազեն իր հնարավորությունները ցանկացած գործունեություն ծավալելու համար, իսկ թե ինչ գործունեության մասն է խոսքը՝ Դանիելյանը նշեց, որ քաղաքի զարգացմանն են միտված:

Հրազդանի նախկին քաղաքապետի համոզմամբ, քաղաքապետարանում վերջերս արված ստուգումները հստակ ուղորդված էին ոչ միայն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի, այլ նաև մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից:

«Ինձ վրա փորձում են ցեխ շպրտել, բայց ես սխալ չեմ: Մարզպետն էլ կարող է սա ուղղորդում է, քանի որ նա է միջնորդել դատախազությանը, որպեսզի քրեական գործ հարուցվի, ինչը բխում է իրավիճակի փոփոխությունից, քանի որ նրանք այլ քաղաքական թիմում են, մենք՝ ուրիշ»,- եզրափակեց Արամ Դանիելյանը և հավելեց, որ չի էլ մտափոխվի առաջիկայում ՏԻՄ ընտրություններին ոևէ մեկին աջակցելու հարցում:

Արմինե Միքայելյան