«Ժամանակ» թերթը գրում է.

ՀՀԿ-ականները խոսելով փողոցային պայքարի իրենց պատրաստվածության մասին՝ նկատի ունեն հանրահավաք կազմակերպելու մտադրությունը: Որոշ ՀՀԿ-ականներ համոզված են, որ ի պաշտպանություն գործող խորհրդարանի՝ իրենք կարող են հանրահավաք կազմակերպել ցույց տալու համար, որ ներկա խորհրդարանը եւս ունի հանրային աջակցություն եւ լեգիտիմություն:

ՀՀԿ-ականները մտադիր են այդ հանրահավաքը կազմակերպել հոկտեմբերի 15-ին: Միայն թե դժվար է պատկերացնել, թե բացի ՀՀԿ-ական պատգամավորներից եւ նրանց ընտանիքի անդամներից, էլ ով կմասնակցի այդ հանրահավաքին եւ ինչ զավեշտալի միջոցառում կստացվի արդյունքում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: