Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, նշվում է միայն, որ կան հարյուրավոր տուժածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին:

Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել:

Համացանցում նաև տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է երկրաշարժերի հետևանքով առաջացած ցունամիի հզոր ալիքը հարվածում քաղաքին: