Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ստորագրել է ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 7-ը երկարաձգելու բյուջետային օրինագիծը: ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված բյուջետային օրինագիծը նախատեսում է ծախսեր պաշտպանության, կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում: