Ռուսաստանի իշխանությունները աջակցում են Հայաստանին հնարավոր չարաշահումների դեմ պայքարում: Անդրադառլանով Հարավկովկասյան երկաթուղում Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողություններին, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարավկովկասյան երկաթուղում ստեղծվածիրավիճակը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ: Կարող եմ ասել, որ ՌԴ-ի պարագայում Ռուսաստանի իշխանությունները լիարժեք աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարում: Ակնհայտ է, որ սա զուտ իրավական գործընթաց է, առանց որևէ քաղաքական կոնտեքստի»,- ասաց Փաշինյանը:

Օգոստոսի 15-ին և 16-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրավական գործողություններ էր իրականացրել Հարավկովկասյան երկաթուղու տարածքում, որը կոնցեսիոն պայմանագրով տնօրինում է Հայաստանի երկաթուղային հաղորդակցության ուղիները: