Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի խումբը՝ բաժն պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 23-ամյա Գագիկ Թորոսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Վահան Ղուկասյանը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Վ. Ղուկասյանը ստացել է «Որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ճարպոնի ազատ եզրի արտանկումով, ներքին արյունահոսություն», իսկ Գ. Թորոսյանը՝ «Կրծքավանդակի, գոտկային շրջանի կտրած-ծակած վիրավորումով՝ ձախից», ախտորոշմամբ: Նույն օրը Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դանակահարությունը ունի նախապատմություն և այս տարվա մայիսի 13-ին նույն բժշկական կենտրոնից, այս անգամ ահազանգ է ստացվել ոստիկանութան Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել «պոլիտրավմա որովայնի առաջնային պատի կտրած վերք», ախտորոշմամբ Խանամիկ Ղազարյանը, իսկ Սերգել Միկոյանը՝ «պոլիտրավմա որովայնի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ» ախտորոշմամբ: Նշված անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով մայիսի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ դարձյալ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի ընթացքում քննիչին է ներկայացվում Դ. Գալստյանը, ով պարզվել է՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Ղազարյանին և Ս. Միկոյանին:  

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։