Այսօր խորհրդանում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։

«Մի գործընկեր ունեինք նախորդ գումարման խորհրդարանում, որ շատ հետաքրքիր արտահայտություն օգտագործեց ժամանակին․ «Սահմանադրության հայեցողական մեկնաբնությունը վերջերս շատ մոդայիկ է դարձել և ում ոնց հարմար է՝ Սահմանադրությունն այդպես է մեկնաբանում»։ Պարոն Մարուքյանը կհիշի՝ ում նկատի ունեմ»,-ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և դիմելով պատգամավորներին՝ նշեց․

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը որ կարդաք՝ կտեսնեք, որ Ազգային ժողովի նախագահն այդ դեպքում ոչինչ չի որոշում, ընդամենը հայտարարում է եղած փաստը»,- ասաց ԱԺ փոխնախագահը և ընդգծեց, որ պատգամավորները լավ չեն կարդացել ԱԺ կանոնակարգ օրենքի այն կետը, որտեղ նշված է, որ երբ այս կամ այն նիստի խոչընդոտման պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել նիստին, ապա այդ դեպքում առաջարկվում է, որ այդ նիստը ընդհատվի և ընդհատված նիստը շարունակվի, երբ այդ խոչընդոտները վերանան:

Արփինե Հովհաննիսյանը նաև հավաստիացրեց, որ առաջարկվող փոփոխություններում իրավական անգամ նրբին խնդիր չկա, ուստի խորհուրդ տվեց զերծ մնալ օրենքների հայեցողական մեկնաբանություններից։