Հանրահավաքի ընթացքում' հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը' Նաիրի ԲԿ' ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա:

Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ:

Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: