Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը և առաջինն ամբիոնից ելույթ ունեցավ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Գորգիսյանը նշեց, որ մոտ 1000 թոշակառու և 4 հազար գործող սպա այս պահին սպասում է բնակարանի ստացման հերթում: «Վերջին անգամ բնակարաններ տրվել են նախորդ տարում, ի՞նչ վիճակում է այս խնդիրը և մենք ինչ ենք անում, որպեսզի լուծենք այս խնդիրն ու այս մարդկանց պահենք Հայաստանում»,- հարց հղեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին:

 

Տոնոյանի խոսքով՝ հարցը քննարկման մեջ է և հնարավորինս այնպես է արվում, որ բոլորն էլ ստանան իրենց հասանելիքը: «Փորձելու ենք աջակցել բոլորին»,- հավելեց Տոնայնը: