Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի ժամամանակ մի շարք ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներ ազատվեցին պաշտոններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց համատեղ աշխատանքի համար և շեշտեց, որ նրանց աշխատանքից ազատելը հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունների հետ կապված զուտ քաղաքական որոշում է և պայմանավորված չէ նրանց աշխատանքի որակով

Այսպիսով՝ աշխատանքից ազատվեցին

 

Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ )

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ)

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ՀՅԴ )

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը ( ԲՀԿ)

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը ( ԲՀԿ)

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ( ԲՀԿ):