Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով բիզնեսի կայուն զարգացմանը, հայտարարեց. «Սպասողական վիճակն ինչքան երկարի, այնքան երկրի համար վատ է»: 

Ըստ Անանյանի՝ բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա և պետք է սպասել այնքան, մինչև հասկանալի լինի, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն

Վերջում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությանը, ՊԵԿ նախագահը հայտարարեց. «Բնականաբար, ճիշտ է վարչապետի տեսակետը»: