Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Մինչ այդ, Գարիկ Ղուկասյանն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանն աշխատանքից ազատվել էր օգոստոսի 23-ին։