Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն:

Ինչպեստեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: