«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ: Գրիգորյանի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ եւ, առհասարակ, նրա կալանքը համատեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբանները:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն' օրերս ստացվել է փորձաքննության եզրակացությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն' չի բացառվում, որ քննիչների ուսումասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: