«Հաշվի առնելով համապետական միջոցառումների վերջին ամիսների դառը փորձը՝ ուզում եմ կանխավ հարցնել՝ ԱԺ-ի ներգարվվածությունն ինչպիսի՞ն է լինելու ֆրանկոֆոնիայի միջոցառումներին։ Խնդրում եմ՝ եթե չի լինելու՝ հիմա ասեք, եթե լինելու է՝ վաղօրոք ասել»։ ԱԺ-ում այսօր Ֆրանկոֆոնիայի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը հարցն ուղղեց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանին:

«ԱԺ-ի պատգամավորներին ներգրավելու հետ կապված՝ հրավիրվելու ակնկալիքը բացառապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, և ոչ թե մեզ պարտադիր կերպով որևէ տեղ հրավիրելու ցանկությամբ։ Կարծում եմ, որ այդ հսկայական հյուրերի ցանկում Հայաստանը ներկայացնող մարդկային ներուժն այնքան մեծ է, որպեսզի ամբողջությամբ անտեսվի ԱԺ-ի այն հսկայական կարողությունը, ներուժը, որ կարող է ծառայել այդ պահին երկիրը լավագույնս ներկայացնելու համար»,-ասաց Աշոտյանը։

Ի պատասխան՝ Ռուբինյանը նշեց, որ տեղեկացված է, որ Արմեն Աշոտյանը հրավիրված չէ՝ հավելելով, որ դեռևս ոչ ոք չի հրավիրվել, բայց հավաստիացրեց, որ անպայման հրավերք կլինի։