«Այս քննություններից հետո պարզ կդառնա, թե նախաքննության մարմնի անդամները հաճոյանո՞ւմ են ներկայիս իշխանությանը, թե՝ ոչ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ անդրադառնալով նախաքննող մարմնի անկողմնակալությանը։

Փաստաբանը փոխանցեց, որ Երանոսյանի մեղադրանքի վերաբերյալ որոշակի փաստարկներ է ներկայացրել և սպասում են նախաքննության ընթացքին։

 

«Քննչական գործողություններ են եղել և պարոն Երանոսյանը մի քանի հոգու հետ արդեն իսկ առերեսվել և հարցաքննվել է»,-նշեց Տիգրան Սաֆարյանը։

Իսկ  թե ինչ դիրքորոշում ունի ներքին զորքերի նախկին հրամանատարն իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված, փաստաբանը հավելեց, որ Երանոսյանը մինչև հիմա էլ չի ընդունում առաջադրված մեղադրանքն ու իր գործողություններն իրավաչափ է համարում։

Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանին սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել քր. Օր. 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահում։ Երանոսյանը մեղադրվում է 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին հատուկ միջոցներ կիրառելու համար՝ Բաղրամյան պողոտայոււմ՝ Սահմանադրական դատարանի դիմաց և Արցախի պողոտայի սկզբնամասում՝ մասնակցություն ունենալու համար։