Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: