Քննչական կոմիտեում մասնագիտական տոնի առիթով հանդիսավոր նիստ է հրավիրվել՝ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա են Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ: Նիստը մեկնարկեց Վարչապետի շնորհավորանքով.

 

«Մենք պետք է հաստատենք քննչական մարմիններ-հասարակություն կապը, որն արդեն իսկ նկատում ենք: Շնորհակալ ենք, որ չեք զլանում ձեր աշխատանքում: Սա կապված է նաև նոր իրողության հետ, որ ձեր աշխատանքին քաղաքական միջամտություն չի լինում: Բացառված է, որ որևէ քաղաքացի ենթարկվի քաղաքական հետապնդման»,-հայտարարեց Փաշինյանը:

Քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետին այս կարևոր օրվան ներկա գտնվելու համար, ապա ներկայացրեց իրենց տարիների իրականացրած աշխատանքն ու գործունեությունը:

Նշենք, որ կառավարության 2015 թվականի որոշմամբ՝ հոկտեմբերի 8-ին Հայաստանում նշվում է Քննչական կոմիտեի աշխատողի օրը: