ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով Բելառուսում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Բելտա» գործակալությանը, Բելառուսի Զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր:

Պլանավորված է, որ Արտակ Դավթյան կայցելի Մինսկի և Գրոդնոյի մարզի զորամասեր: