«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Պարզվում է' Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների:

Սակայն նրան չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում' կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել»,- ասել է Զատուլինը: Նա նշել է, թե իրենց հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ավելին' իրենք որոշակի անհանգստություն ունեն: «Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով»,- ասել է նա:

Ավելի մանրամասն'«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: