Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Այս մասին հայտնում է theprovince.com-ը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավել երկրի ղեկավար: