Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից: