Ըստ շրջանառվող լուրերի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար կարող է նշանակվել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Վարազդատ Կարապետյանը։ 

ԼՈւՐԵՐ․com-ը հետ զրույցում, սակայն, Վարազդատ Կարապետյանը նշեց, որ նման քննարկում վարչապետի հետ չեն ունեցել։

 

«Նման տեղեկատվություն ես չունեմ: Ես էլ եմ մամուլում կարդացել։ Որևէ իրական հիմք այդ տեղեկատվությունը չունի»,-նշեց Կարապետյանը։

Հարցին՝ արդյոք այդպիսի առաջարկի դեպքում նա պատրա՞ստ է նման համագործակցության՝ Կարապետյանը պատասխանեց․

«Ես այժմ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականն եմ։ Այսինքն՝ ես ի սկզբանե պատրաստ եմ եղել ծառայել այս գործընթացին, քանի որ մեր երկրի ապագան տեսնում եմ այս գործընթացի մեջ։ Ինչ ֆորմատներով ես ավելի արդյունավետ կկարողանամ ծառայել՝ այդ ֆորմատը կընտրվի»։

Նշենք, որ Վարազդատ Կարապետյանը եղել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականը, իսկ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2017-2018թթ., զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնը։