«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե արդյոք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը

ՀՀ նախագահը հավելեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։

Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ սկսելու է հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ։