Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր վաղ առավոտից շարունակվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 11-ին: 

Այսօր գագաթնաժողովի աշխատանքների շրջանակում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կներկայացնի զեկույց, կընթանան քննարկումներ, կընդունվեն հայտարարություններ, բանաձևեր։ Նաև կորոշվի՝ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները։

 

Բացի այդ, գագաթնաժողովի գլխավոր հարցը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունն է, որը տեղի կունենա լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ։ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածուներն են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն: