Սոմալիի հարավ-արեւմուտքում գտնվող Բայդաբո քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 16 մարդ է զոհվել, մոտ 20-ը վիրավորվել է՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ առաջին պայթյունը որոտացել է քաղաքի գլխավոր փողոցից ոչ հեռու գտնվող ռեստորանում, երկրորդը՝ սրճարանում։ Գործակալության տվյալներով՝ երկու պայթյուններն էլ ահաբեկիչ-մահապարտներ են իրականացրել։

Առաջին պայթյունից յոթ մարդ է մահացել, երկրորդից՝ ինը։ Պայթյունները եղել են մարդաշատ վայրերում, հետեւաբար զոհերի թիվը կարող է աճել։