Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։

 Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում: