Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով անդրադարձել է անցնող շաբաթ Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին և Հայաստան կատարած պաշտոնական այցի դրվագներին։

«Այս շաբաթ Հայաստանում մենք համագործակցում էինք Ֆրանկոֆոնիայի միջազգայինկազմակերպության  գործընկերների և ընկերների հետ՝ ժողովրդավարությանբազմազանությանգենդերային հավասարության և աճի խթանման ուղղությամբինչնաշխատում է բոլորի համարՎերադառնում ենք  տուն»,- նշել է Ջասթին Թրյուդոն:

Մեկ այլ գրառմամբ Կանադայի վարչապետն անդրադարձել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությանը՝ շեշտելով. «Այսօր Երևանում մենք հիշեցինք Հայոցցեղասպանության զոհերինՄենք երբեք չենք մոռանա նրանց»:

Նա առանձնացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն՝ ընդգծելով, որ Կանադայի և Հայաստանի նպատակն է փոխադարձ ճամփորդությունների, զբոսաշրջության և առևտրի խթանումը։ «Նիկոլ Փաշինյանի հետ այսօր շատ արդյունավետ հանդիպումներ ենտեղի ունենում Երևանում»,- շեշտել է Ջասթին Թրյուդոն: