Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում:  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։

Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: